Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«Ռուսական ինքնաթիռը սխալմամբ հատել է Իսրայելի սահմանը»

«Ռուսական ինքնաթիռը սխալմամբ հատել է Իսրայելի սահմանը»
30.11.2015 | 10:09

Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը հայտարարել է, որ Սիրիայում ռուսական ավիախումբը սխալմամբ խախտել է Իսրայելի օդային տարածքը՝ իսրայելական զորքի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքների տարածքում: Խնդրի կարգավորման համար գործի է դրվել հաղորդակցութունների ալիքը, որը հաստատված է երկու երկրների զինծառայողների միջև: «Ոչ մեծ սխալ է թույլ տրվել, և օդաչուն մտել է մեր օդային տարածքը: Նրա հետ անմիջապես կապ է հաստատվել և նա փոխել է թռիչքի ուղղությունը»,-հայտարարել է նախարարը:

Դիտվել է՝ 1834

Մեկնաբանություններ